Նոյեմբերի 2-ից վարորդներն ինքնուրույն կգրանցեն վթարը29 հոկտեմբերի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ կառավարության հաստատած՝ համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն՝ հորդորելով վարորդներին և ավտոսեփականատերերին նշված փաստաթղթից մի քանի տպված օրինակ մշտապես պահպանել մեքենայում: Այսպիսով, վթարի գրանցումը կիրականացվի վարորդների կողմից ինքնուրույն, և անհրաժեշտ չի լինի սպասել ոչ ոստիկանության, ոչ էլ ապահովագրական ընկերության ներկայացուցիչների ժամանմանը կամ նրանց կողմից որևէ համաձայնության ստացմանը։ Այսպիսով, անհրաժեշտ է լինելու վթարից հետո 40 րոպեի ընթացքում տեղի ունեցածի մասին հեռախոսով տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։ «Համաձայնեցված հայտարարագրով վարորդները գործնականում կարող են ոչ ավելի, քան 10 րոպեի ընթացքում ինքնուրույն գրանցել ավտովթարը և վերականգնել ճանապարհի երթեւեկելի մասը՝ այդպիսով վթարի հետևանքով չստեղծելով ավելորդ խցանումներ»,- ասված է հաղորդագրությունում: Հայտարարագրով հնարավոր է լինելու գրանցել այն ավտովթարները, որոնցումներգրավված է միայն երկու մեքենա և որոնցից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր, ՃՏՊ արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ մեքենաներին, ավտովթարում ներգրավված վարորդներից մեկն ամբողջությամբ ընդունել է վթարում իր մեղավորությունը և տուժող վարորդի ակնկալած հատուցումը չի գերազանցում 100,000 դրամը: Այս պայմաններին բավարարող վթարների դեպքում վարորդներն առնվազն 3 անգամ լուսանկարահանում (տեսանկարահանում) են վթարում ներգրավված մեքենաներն այնպես, որ երևան երկու մեքենաների հետվթարային փոխադարձ դիրքերը և վթարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները։ Վթարի մեղավոր վարորդն իր վարած մեքենայի ԱՊՊԱ վկայագրի վրա նշված հեռախոսահամարով ՃՏՊ մասին տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը: ՀՀ կառավարության նույն որոշմամբ նախատեսվել է համաձայնեցված հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով (բջջային հավելվածով) լրացնելու և ավտովթարը գրանցելու նոր հնարավորություն, որի ներդրման մասին վարորդները լրացուցիչ կիրազեկվեն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |