ՀՑԹԻ փոխտնօրեն. Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրենսդրական ուժ չունի30 հոկտեմբերի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը չի ենթադրում քվեարկություն Սենատում և հաստատում նախագահի կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը՝ հավելելով, որ միայն այս գործընթացը վերաբերում է միայն Ներկայացուցիչների պալատին, միայն իրենց կարծիքն է և այս ձևով որևէ օրենսդրական ուժ չունի: Գզոյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. նախագահ Ռեյգանը օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, 1975 և1984 թվականներին ևս որոշումներ եղել են: «Իհարկե, դրանք փոքր ինչ տարբեր էին՝ այնտեղ հիշատակվում էր մարդու կողմից մեկ այլ մարդու հանդեպ կատարված գործողությունները՝ առաջարկելով ապրիլի 24-ը համարել հիշատակի օր: Սակայն նոր բանաձևը կոնկրետ Հայոց ցեղասպանության մասին է»,- ասաց Գզոյանը: ՀՑԹԻ փոխտնօրենը նաև հիշեցրեց, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է նաև Սիրիայի հարցով Թուրքիայի հանդեպ ճնշումներ գործադրելու մասին որոշում՝ նշելով, որ բացի քաղաքական կոնտեքստից, այստեղ կա նաև պատմական արդարության վերականգնման կոնտեքստ: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը: Բանաձևի ընդունմանն արձագանքել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում: «Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին»,- ասել է Փաշինյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |