Մեթյու Բրայզա. Կարծես թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են աշխատել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնության շուրջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում առաջընթաց են նկատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում, բայց ձեռնպահ են մնում Կովկասում լարվածության ավարտի մասին հայտարարություններից: Այդ մասին հայտնել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ես չեմ կարող կանխատեսել, թե երբ եւ ինչպես մենք հաջողության կհասնենք: Բայց կարծես թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են աշխատել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնության շուրջ»,- նշել է նա:



Ամերիկացի դիվանագետը նաեւ ասել է, որ Թուրքիան կարող է մեծ դեր խաղալ բանաձեւին աջակցելու գործում եւ միջնորդի դեր խաղալ` սատարելով Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններին եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Թեեւ Բրայզան լավատեսորեն է մոտեցել հռչակագրին, բայց նկատել է, որ լարվածությունը Կոկվասում դեռեւս առկա է, գրում է թուրքական Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---