Փաշինյան. ԱՄՆ բանաձևը նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչմանը![]() 31 հոկտեմբերի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: «Կարծում եմ, սա շատ կարևոր իրադաձություն է և այն նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին», - ասել է նա: Նա երախտագիտության խոսքեր է ուղղել Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներին, բոլոր կողմ քվեարկողներին, Սփյուռքի կառույցներին, որոնք տասնամյակներ շարունակ աշխատել են այդ ուղղությամբ: «Գործնականում այս որոշումը հասունացել էր և գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակով ճանաչել էին և սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը», - ասել է Փաշինյանը: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |