Ռուսաստանի ռազմական հետախուզությունը ուշադիր հետեւում է Կովկասի իրադրությանը 4 նոյեմբերի 2008 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմական հետախուզությունը հատուկ ուշադրություն է դարձնում պաշտպանական արձագանք տալու պոտենցիալի մշակմանը այն նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին, որոնց հետ ընդհարվում է Ռուսաստանը, ինչպես նաեւ աշխարհում ռազմա-քաղաքական եւ ռազմա-մարտավարական իրադրության զարգացման կանխատեսմանը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական կառավարության պետ, բանակի գեներալ Վալենտին Կորաբելնիկովը:«Դա ներառում է Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ տարրերի տեղակայման ԱՄՆ ծրագրերի իրականացման ընթացքի հետախուզումը: Մենք հետախուզում ենք նաեւ Կովկասի իրադրությունը, հատկապես Հարավային Օսիայի եւ Աբխազիայի շուրջ` կապված այդ երկրների նկատմամբ Վրաստանի չդադարող ագրեսիվ քաղաքականության հետ, ալյանսի մեջ Ուկրաինան եւ Վրաստանը բռնությամբ ներքաշելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի փորձերը եւ մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում են Ռուսաստանի ազգային անվտանգությանը»,- ասել է նա: Կորաբելնիկովը նաեւ նշել է, որ ռազմական հետախուզությունը ներկայումս կարեւոր տեղ է զբաղեցնում Ռուսաստանի ազգային եւ ռազմական անվտանգության համակարգում եւ իր մարտավարական շահերի պաշտպանության հզոր եւ արդյունավետ գործիք է հանդիսանում` գործելով ինչպես երկրի տարածքների դիրքերից, այնպես էլ արտասահմանում: Այդ միջոցին, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման` ԱՄՆ ղեկավարության վերցրած ուղղության հետ Կովկասի իրադարձությունների պատճառով, որոնց ընթացքում ռուսական բանակը գլխովին ջախջախեց ամերիկյան օգնությամբ նախապատրաստված վրացական զորքերը, համագործակցությունը ԳՀԿ-ի եւ ամերիկյան հատուկ ծառայությունների միջեւ շարունակում է սառեցված մնալ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |