Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի աշխարհի քառակի չեմպիոն 1 նոյեմբերի 2019 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, մարզիկ Սարգիս Ստեփանյանը կրկին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը Ռումինիայում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում: Նա նվաճել է այդ տիտղոսն արդեն 4-րդ անգամ: Այդ մասին չեմպիոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է և զրկվել 2 ոտքից և աջ ձեռքից 2014-ի ամռանը, մարտական առաջադրանք կատարելիս, երբ դուրս էր բերում վիրավոր զինակցին ականապատ տարածքից՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ: «Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։ Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում»,- ասվում է գրառման մեջ: Սարգիս Ստեփանյանը նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |