ՀՀ հյուպատոսությունը նամակ է հղել CBS-ին՝ «Հատուկ ջոկատ» սերիալում Ղարաբաղին վերաբերվող դրվագի համար

ՀՀ հյուպատոսությունը նամակ է հղել CBS-ին՝ «Հատուկ ջոկատ» սերիալում Ղարաբաղին վերաբերվող դրվագի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ակտիվորեն աշխատում են ամերիկյան CBS-ով հեռարձակվող «Հատուկ ջոկատ» (Seal Team) հեռուստասերիալի հոկտեմբերի 17-ին եթեր հեռարձակված դրվագի առնչությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Ամերիկյան CBS հեռուստաալիքը հրապարակել էր «Հատուկ ջոկատ» (SEAL Team) հեռուստասերիալի նոր սերիան, որտեղ ներկայացվում էր, թե Լեռնային Ղարաբաղը վտանգ է ստեղծել ադրբեջանական էլեկտրակայանի համար, իսկ ամերիկայն ուժերը պետք է օգնության հասնեն տարածաշրջանում իրենց միակ դաշնակից Ադրբեջանին: Գործողությունների ավարտին պարզվում է, որ ադրբեջանական էլեկտրակայանը «գրավվել» էր իրանական ուժերի կողմից:

Այս թեմայով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նամակ է հղել CBS ընկերությանը, դիմել է նաև ընկերության ղեկավարների հետ հանդիպելու հարցմամբ:

«Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունների միջոցով արշավ է կազմակերպվել՝ հեռուստաալիքին բողոքի բազմաթիվ հաղորդագրություններ, նամակներ և զանգեր ուղղելու միջոցով»,- նշվում է ԱԳՆ պատասխանում: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից չեն նշել, թե ունեցել են արդյոք այս արշավներն արձագանքներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---