ԵԱՏՄ-ն լրացուցիչ 12 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ-ին 1 նոյեմբերի 2019 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Մաքսատուրքերի բաշխման նոր կարգի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միությունն այս տարի Հայաստանին կհատկացվի լրացուցիչ 12 մլրդ դրամ։ Այս մասին, Aravot.am-ի փոխանցմամբ, 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ մաքսային մուտքերի նոր բաշխումներ են եղել, ինչի արդյունքում, ԵԱՏՄ մաքսային մուտքերից գոյացող գումարի 1․22%-ը բաժին է հասնելու Հայաստանին։ Ջանջուղազյանի խոսքով՝ այս պայմանավորվածությունն անժամկետ է: Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, խոսելով ԵԱՏՄ-ի ընդլայնման հնարավորությունների մասին, նշել էր, որ Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցություններում, Հայաստանը ոչ պաշտոնական լիդերն է: Համաձայնագիրն, ըստ փոխնախարարի, պատրաստ կլինի առաջիկա ամիսների ընթացքում, ինչի արդյունքում, ԵԱՏՄ երկրներն ազատ մուտք կունենան աֆրիկյան մայրցամաք։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որի անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |