Մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրավաբանական ձեւակերպումը դեռ շատ կա 5 նոյեմբերի 2008 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, նշանակում է, որ կարգավորման գործընթացի իմիտացիա է գնում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրավաբանական ձեւակերպումը դեռ շատ կա: «Ինչ վերաբերում է Մոսկվայի նկատառումներին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հռչակագրի ստորագրումն արագացնելու հարցում, ապա դա բացատրվում է վրացական գործոնով: Հռչակագիրը ոչ մի նոր բան չի պարունակում` Հայաստանի համար այնտեղ ոչ մի դրական կամ բացասական բան չկա»,-ասել է Իսկանդարյանը` հավելելով, որ այնտեղ ոչ մի կարեւոր բան չկա, կարծելու համար, թե եկել է առաջընթացի ժամանակը; Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հռչակագիր են ստորագրել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ աշխատելու վերաբերյալ, ինչպես նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |