PicsArt-ն աշխարհի 20 ամենաներբեռնվող հավելվածների ցանկում է

PicsArt-ն աշխարհի 20 ամենաներբեռնվող հավելվածների ցանկում է

PanARMENIAN.Net - Հայկական PicsArt լուսանկարների խմբագրիչը 15-րդն է աշխարհի ամենաներբեռնվող հավելվածների ցանկում: Այս մասին հայտնում է SensorTower կայքը՝ նշելով, որ հավելվածը 2019-ին այս ցանկում է ընդգրկվում 3-րդ եռամսյակն անընդմեջ:

Ընդհանուր ներբեռնումների առաջատարների ցանկում առաջին տեղն զբաղեցնում է Whatsapp-ը, երկրորդ տեղում TikTok-ն է, հաջորդիվ՝ Messenger-ը, Facebook-ը, Instagram-ը:

App Store-ում ներբեռնումների թվով առաջատարը TikTok-ն է՝ 37 մլն, հավելվածին հաջորդում են YouTube-ը, Instagram-ը, WhatsApp-ը և Google Maps-ը:

PicsArt -ը լուսանկարների խմբագրիչ է՝ստեղծված հայ ծրագրավորողների կողմից 2011 թվականին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---