Գյումրիի տներից մեկում փլուզում է եղել (վիդեո)

Գյումրիի տներից մեկում փլուզում է եղել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին, ժամը 11:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տներից մեկին կից քարե պարիսպը (կառուցված 1919 թ.)՝ մոտ 10 քմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի, քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետերին, Շիրակի և Արագածոտնի մարզերի hուշարձանների պահպանության տարածքային բաժնի երկրորդ կարգի և քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների գծով գլխավոր մասնագետներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---