Տոնոյան. ՀՀ-ն Սու-30ՍՄ-ները կգնի 2020-ի սկզբին

Տոնոյան. ՀՀ-ն Սու-30ՍՄ-ները կգնի 2020-ի սկզբին

PanARMENIAN.Net - Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30ՍՄ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով, հայտնում է Aysor.am-ը:

«Այսօր ՀՀ Զինված ուժերը մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ են ձեռք բերում: 2019-ին, ինչպես նաև 2020-ին և պայմանագրային, և վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր և արդիական կարողություններ տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք», - ասել է նախարարը:

Տոնոյանը նաև նշել է, որ արդիականացվում է 102-րդ ռազմակայանը, ինչպես սպառազինության, այնպես էլ նյութատեխնիական ապահոման տեսանկյունից: «Հողատարածքի և զինծառայողների թվի ավելացում չի սպասվում», - ասել է նախարարը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---