Հայաստանի արտգործնախարարը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Շվեդիա 5 նոյեմբերի 2008 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-8-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի հետ:Այցի շրջանակներում նախատեսվում է պաշտոնական Երեւանի եւ Ստոկհոլմի միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրում:Էդվարդ Նալբանդյանը կհյուրընկալվի նաեւ Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտում, որը հանդիսանում է Շվեդիայի ամենահեղինակավոր բուհերից մեկը: Ինստիտուտում նախարար Նալբանդյանը հանդես կգա ելույթով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ գերակայությունների վերաբերյալ: Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը արտահանողների շվեդական խորհրդի ղեկավարության հետ: Ստոկհոլմում կկայանա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը NASDAQ OMX ֆինանսական խմբի կառավարիչների, ինչպես նաեւ Ericsson ընկերության ղեկավարների հետ: Շվեդիայի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |