Քոչարյանի պաշտպանները նորից միջնորդել են նրան գրավով ազատ արձակել 5 նոյեմբերի 2019 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներից Հայկ Ալումյանը հայտարարել է, թե միջնորդություն ունի, որը վերաբերում է խափանման միջոցին։ Պաշտպանական խումբը միջնորդել է գրավով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, հայտնում է Aysor.am-ը: Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասել է, որ անձի անձնական ազատության իրավունքը չի կարող ստորադասվել որևէ այլ իրավունքի։ Մինչ այդ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն առարկում էին քննարկել խափանման միջոցի միջնորդությունը, սակայն դատարանը թույլատրեց ներկայացնել այն։ Արամ Վարդևանյանն ասել է, թե միջնորդում են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի ու որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ։ Մեղադրող դատախազը, սակայն, հայտարարել է, թե դատախազությունը շարունակում է պդնել, որ առկա է քննությանը խոչընդոտելու ու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն |