Արամ Խաչատրյանի մասին հայ-ռուսական ֆիլմը կներկայացվի Ամերիկյան կինոշուկայում 6 նոյեմբերի 2019 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ամենամյա Ամերիկյան կինոշուկան (American Film Market) իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 6-ին Սանտա Մոնիկայում: Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի այդ խոշորագույն կինոշուկային կմասնակցեն նաև մոսկովյան կինոընկերություններ, այդ թվում «Մարս Մեդիա» կինոընկերությունը «Սուսերով պարը» ֆիլմով: Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը 2018-ին, այն հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին է, հայտնել է ընկերության միջազգային վաճառքի գծով ղեկավար Միլա Ռոզանովան, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Սա կենսագրական ֆիլմ է Արամ Խաչատրյանի մասին, որը նկարահանվել է ՌԴ և ՀՀ համագործակցությամբ: Ֆիլմը էկրան կբարձրանա երկու երկրներում 2019-ի դեկտեմբերին: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է կոմպոզիտորը գրել իր ամենահայտնի երաժշտական ստեղծագարոծությունը ընդամենը 8 ժամվա ընթացքում: Ֆիլմն արդեն վաճառվել է Ճապոնիայում, Թաիլանդում, Լատինական Ամերիկայի երկրներում, իսկ Սանտա Մոնիկայում մտադիր ենք ավարտին հասցնել բանակցությունները ևս մի քանի երկրների հետ»,-ասել է Ռոզանովան: 2019-ին Սանտա Մոնիկայի կինոշուկային կմասնակցի ավելի քան 7000 անդամ աշխարհի մոտ 70 երկրից: Ի տարբերություն փառատոների, կինոշուկայում քննարկվում են գործարքներն ու պայմանավորվածությունները ոչ միայն պատրաստի արտադրանքի, այլ նաև մշակման և արտադրության տարբեր փուլերում գտնվող ֆիլմերի վերաբերյալ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |