Jamiroquai-ի համերգի տոմսեր դեռ կան վաճառքում 6 նոյեմբերի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Երևանում տեղի կունենա հայտնի բրիտանական Jamiroquai խմբի համերգը: Համերգը կսկսվի 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Թեև մինչ համերգի սկիզբը ընդամենը մի քանի ժամ է մնացել, սակայն բրիտանական ջազ-ֆանքի և Էյսիդ ջազի վառ ներկայացուցիչ համարվող խմբի ելույթի տոմսեր դեռ կարելի է գնել: Տոմսերը կարելի է ձեռք բերել Silk Note փառատոնի կայքում, որի շրջանակում Երևանում մի շարք նշանակալի միջոցառումներ կանցկացվեն: Ամենամատչելի տոմսերն արդեն սպառվել են, սակայն համեմատաբար մատչելիներից մնացել են 20,000 դրամ արժողությամբ տոմսերը: Կան նաև 25-40,000 դրամանոց տոմսեր: Jamiroquai խումբն իր կարիերայի ընթացքում թողարկել է 9 ալբոմ, վաճառել է 30 մլն սկավառակ և ստացել բազում մրցանակներ, այդ թվում «Գրեմմի»: Խումբն առաջին անգամ է Հայաստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |