Ձմեռային զորակոչը շուտ կմեկնարկի՝ դեկտեմբերի 16-ից

Ձմեռային զորակոչը շուտ կմեկնարկի՝ դեկտեմբերի 16-ից

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում ընդունվել է 2019-ի ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու մասին որոշումը։ Պաշտպանության նախարարի տեղակալ ԳաբրիելԲալայանը հայտնել է, որ այն մի փոքր ավելի շուտ կմեկնարկի:

«Այս տարի նախատեսվում է բուն զորակոչը սկսել մի փոքր շուտ՝ դեկտեմբերի 16-ից՝ հաշվի առնելով,որ հունվարի առաջին տասնօրյակում ոչ աշխատանքային օրերի պատճառով զորակոչ գրեթե տեղի չի ունենում: Զորակոչային նախապատրաստական աշխատանքները նախատեսում ենք սկսել նոյեմբերի 14-ից»,- կառավարության նիստի ժամանակ ասել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---