Դատարանը նորից մերժել է Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը նորից մերժել է Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։Այս գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, հայտնում է Aysor.am-ը։

Քոչարյանի պաշտպանական թիմը գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը ներկայացրել էր նոյեմբերի 5-ին, փաստաբաններից Արամ Վարդևանյանն այդ օրը դատարանից խնդրել էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով ողջամիտ չափ։Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։

Սեպտեմբերի 20-ին ևս դատարանը մերժել էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ին Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---