Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներն անժամկետ նստացույց են սկսել 7 նոյեմբերի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները հայտարարել են, որ անժամկետ նստացույց են սկսում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք կոչ են արել բոլոր բուհերի ուսանողներին միանալ իրենց, հայտնում է Aysor.am-ը: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց կանգնած ոստիկանական պատը վկայում է այն ջրբաժանի մասին, որն առաջացել է կրթության նախարարի և կրթության միջև, կրթության նախարարի և ուսանողություն միջև, կրթության նախարարի և դպրոցի միջև: «Նման հակահայ, հակազգային նախարար չենք ունեցել։ Կան գծեր և սահմաններ, որոնք անցնել չի կարելի։ Պարոն Հարությունյան, Դուք դրանք անցել եք, Ձեր ժամկետը լրացել է», - ասել են նրանք։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ: Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |