Եվրոպական հանձնաժողովը կօգնի Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արդարադատության հարցերով հանձնակատար Ժակ Բարրոյի հետ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Սերժ Սարգսյանը եւ Ժակ Բարոն քննարկել են դատաիրավական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում համագործակցության հեռանկարներին, քաղաքացիների ռեադմիսիայի միջազգային իրավական կարգավորմանը, վիզային ռեժիմի դյուրացման հնարավորություններին վերաբերող հարցեր:



Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի նախագահը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` նշելով, որ միայն բարեփոխումների արդյունավետ զուգակցումը հասարակական գիտակցության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հետ կարող է երաշխիք լինել ցանկալի ադյունքների հասնելու համար:



Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ փորձագիտական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել այս բնագավառում Հայաստանյան իշխանությունների ձեռնարկած ջանքերին ու նախաձեռնություններին: Սերժ Սարգսյանի եւ Ժակ Բարոյի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ իրավապայմանագրային բնագավառին վերաբերող տարբեր հարցերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---