Փաշինյան. Աշխատանքից բացի, աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ ուղղակի չկա 7 նոյեմբերի 2019 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, չկա: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 1000 ընտանիքի համար կայուն եկամտի ստեղծման ծրագրի մասին, որը հաստատվել է կառավարության նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ կառավարությունն այդ 1000 ընտանիքին փողը տալիս է, անասունը տալիս է, կերը տալիս է, խորհրդատվությունը տալիս է և մարդկանց ասում են, որ դրանով հնարավորություն են ստեղծում, որպեսզի նրանք աշխատեն ու իրենց աշխատանքով հաղթահարեն իրենց աղքատությունը, հայտնում է Panorama.am-ը: Այսպիսով, ըստ վարչապետի, սա շատ կարևոր ծրագիր է. «Սա աղքատության հաղթահարման մեր քաղաքականությունն է: Մենք հստակ ուղերձ ենք հղում հանրությանը, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի։ Իհարկե ռազմավարական առումով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, քանի որ կրթությունն է, որ աշխատանքի շուկայում մարդուն տալիս է մրցունակություն: Սակայն մենք պետք է հստակ արձանագրենք, որ դիպլոմը դեռևս կրթություն չէ»։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, այս հարցի լուծումը պետք է լինի ԿԳՄՍՆ-ի գործունեության առաջնահերթությունը: «Պարզ է, որ այս հարցի լուծումն առաջացնելու է դիմադրության բազմաթիվ դեպքեր, քանի որ սա հարվածում է բազմաթիվ դիպլոմ ունեցող ու դիպլոմ տվող մարդկանց գործունեությանը։ Ես հույս ունեմ, որ այս ձևակերպումը չի նկատվի այլ համատեքստում»,-հավելել է վարչապետը։ Նա նաև նշել է, որ մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր, մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետո ի՞նչ է լինելու: «Սկսած նախակրթարանից՝ մենք պետք է մեր քաղաքացուն պատրաստենք, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակը աշխատանքն է, ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր նրանք, որոնք բարեկեցություն են վաստակել հանցավոր ճանապարհով, պետք է չկարողանան նման գործունեությամբ զբաղվել: Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի շահառու:Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |