Ծառուկյանը՝ լրագրողին. Պատգամավորների կեսից ավելին քո նման է՝ քարը քարին չի դրել 7 նոյեմբերի 2019 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այսօր բիզնեսի ու քաղաքականության տարանջատում կա, բայց տնտեսության համար նախապայմաններ չկան: Այս մասին լրագրողների հետ զորւյցում ասել է պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր Ceramisia գործարանի բացման արարողության ժամանակ, հաղորդում է 24news-ը: «Ես ամենակարևորը մի բան գիտեմ, որ աշխատող մարդը պիտի աղքատ չլինի: Եթե նա դուրս է գալիս, գնում է գործի, 8-ժամյա աշխատանք կատարում է, որ տանը լավ պահի, այն մարդը պետք է կարողանա աղքատ չլինի, իր ընտանիքը բարեկեցիկ կերպով պահի, բայց այսօր դու տեսնում ես, գնում ես աշխատանքի ստանում ես 80-100,000 դրամ, դա քո տրանսպորտին չի բավարարի: Դրա համար, հիմնական, ասենք թե, էսօր տնտեսական հեղափոխությունը պետք է գծագրած, հաշվարկված, հնարավորությունները, պայմանները, աշխատանքը, արտադրանքը ստեղծածը, վաճառքը գումարելով իրեն, որ մարդը կարողանա շահույթ ունենա»,-ասել է Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ գյուղացին կարողանա 1 հա հողակտորից վաստակել ոչ թե 300,000 դրամ, այլ 1 կամ 1.5 մլն: Արձագանքելով լրագրողի հարցին, թե, եթե Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են, ինքն ինչու է ԱԺ պատգամավոր, Ծառուկյանն ասել է, թե ինքը սեփականատեր է: «Ո՞նց ինչու եմ ԱԺ պատգամավոր, աղջիկ ջան, ես բիզնեսմեն չեմ, դու գնա...դու ի՞նչ ես ավարտել, ես ուզում եմ իմանալ կրթություն ունես, թե չէ: Բա պետական համալսարան ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի: Ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ, տվել եմ կառավարման, դու էդքան բան պիտի իմանաս, Ծառուկյանին էդպիսի հարց չտաս»,- արձագանքել է Ծառուկյանը, լրագրողի հարցին ի պատասխան շարունակելով,-հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի դրել, չի էլ տիրապետում, նկատի ունեմ քո պեսներին, ով քո պես կա, ուրի՞շ»: Գագիկ Ծառուկյանի Ceramisia գործարանի բացմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |