Նաիրա Զոհրաբյանը և Գարեգին Բ-ն քննարկել են Հայ եկեղեցու պատմության դասավանդումը 8 նոյեմբերի 2019 - 13:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն քննարկել են Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հետ կապված վերջին զարգացումները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը: «Քիչ առաջ Մայր Աթոռում հանդիպում ունեցա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Զրուցեցինք նաև Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումից։Կարևոր հանդիպում էր»,-ասվում է գրառման մեջ։ Վերջին օրերին հայտնի դարձավ, որ առաջարկվում է դպրոցական ծրագրերից հանել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը:Առաջարկին կողմ է արտահայտվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է դասավանդել հայ ժողովրդի միասնական պատմություն: Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |