Փաշինյանը զրուցել է Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հետ (վիդեո) 8 նոյեմբերի 2019 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի հրաժարականը նախարարության մոտ պահանջող ՀՅԴ երիտասարդական թևը ներկայացնող ցուցարարներիհետ: Նա զրույցից ուղիղ եթեր է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Արայիկ հեռացիր»։ Նրանք պահանջել են հեռացնել նախարարին պաշտոնից: Փաշինյանը, դիմելով ակցիայի մասնակիցներին, ասել է, որ նրանց պահանջներից ու գնահատականներիցոչ մեկը չի կիսում: «Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող վերցներ, ոչ մեկ չէր բողոքի, չէ՞»,-ասել է Փաշինյանն ակցիայի մասնակիցներից մեկին: Փաշինյանը կառավարությունից գնում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը, նոյեմբերի 7-ից անժամկետ նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մոտ, որը նույն շենքում է գտնվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |