Փաշինյան. Ֆինանսավորում ենք «Մել» ֆիլմի՝ միայն չեմպիոնի մասին պատմող հատվածը 8 նոյեմբերի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է «Մել» ֆիլմի միայն այն հատվածը, որը չեմպիոնի մասին է, այլ մասեր չեն ֆինանսավորվում: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ իր ընկալմամբ՝ ֆիլմը մարդու մասին է, չեմպիոնի: «Հիմա տարբեր երկրների ներկայացուցիչներ մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, իրենք 90% ֆինանսավորումն անում են, ու ասում են՝ քանի որ ձեր երկրի չեմպիոնի մասին է մի փոքր էլ դուք ֆինանսավորենք», - ասել է Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականցնող երիտասարդներին: Փաշինյանն արձագանքել է երիտասարդներից մեկի դժգոհությանը, թե ֆիլմը չեմպիոնի «համասեռամոլ կյանքի» մասին է: «Այն մարդն, ում մասին խոսում եք, եռակի չեմպիոն է, մարդ է, որի պատվին 3 անգամ ՀՀ դրոշը բարձրացվել է ու Հայաստանի հիմն է հնչել»,- ասել է վարչապետը: Երիտասարդներից հակադարձել է, թե ինչ ուղերձներ այդ ֆիլմից կստանան ապագա սերունդները՝ ասելով, որ դրան զուգահեռ մերժվել են ֆինանսավորումներն ուղղված թագավորների մասին ֆիլմերին ու «Հայ ասպետ» հաղորդմանը: Փաշինյանն նշել է, որ ինքն անձամբ է հրապարակային խոսել հայ թագավորների մասին պատմող ֆիլմ ունենալու անհրաժետության մասին: Ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 20 մլն դրամ: Հոկտեմբերի 31-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ իր նախարարության օրոք ոլորտում ցենզուրա չի լինելու: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |