ԱՄՆ-ում հայազգի ֆիզիկոսի գլխավորած գիտխմբին հաջողվել է չափել պրոտոնի շառավիղը![]() 8 նոյեմբերի 2019 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Բազմամյա հետազոտությունների արդյունքում մի խումբ ամերիկացի գիտնականներ հայազգի ֆիզիկոս Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ կարողացել են չափել պրոտոնի շառավիղը:Աշոտ Գասպարյանը միջուկային մասնիկների հետազոտություններով զբաղվող ֆիզիկոս է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանից, հայտնում է Nature.com-ը: Աշոտ Գասպարյանն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ գիտությունների թեկնածուի թեզը պաշտպանել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում: Ըստ ստացված տվյալների, պրոտոնի շառավիղը կազմում է 0,831 ֆետոմետր: Այսօրվա դրությամբ դա ամենաճշգրիտ չափումն է՝ նախորդը 0,88 ֆետոմետր էր: Գիտնականը կարծում է, որ կարող է կատարելագործել իր էքսպերիմենտը հետագայում առավել ճշգրիտ դարձնելու համար: «Մենք ուրախ ենք, որ տարիների լարված աշխատանքն ու համագործակցությունը լավ արդյունք տվեցին, որը կնպաստի պրոտոնային շառավիղի այսպես կոչված գլուխկոտրուկի լուծմանը»,-ասել է Գասպարյանը: Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ հետազոտությունները 2012-ից անցկացվել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության Թոմասն Ջեֆերսոնի անվան լաբորատորիայում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |