Էրդոգանը հույս ունի, որ Բարակ Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը 6 նոյեմբերի 2008 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Բարակ Օբամայի ընտրվելու հետ կապված ԱՄՆ վարչակազմի փոփոխությունները չեն անդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանը: Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունները հիմնվում են ընդհանուր մարտավարական շահերի վրա: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բարակ Օբամայի խոստումին, ապա Էրդոգանը գտնում է, որ ԱՄՆ նոր նախագահը նման քայլի չի գնա: «Մենք պետք է առանձնացնենք նախընտրական պայքարի հռետորությունն ու խոստումներն իրականությունից: ԱՄՆ ուսերին ընկած է այլ երկրների առնչությամբ մեծ պատասխանատվության բեռը, եւ դա հզոր երկիր է` մեծ հնարավորություններով: Օբաման նախագահ դարձավ գլոբալ ճգնաժամի ժամանակ, եւ նա պետք է պայքարի դրա դեմ»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը` կարծիք հայտնելով, որ Օբաման հետ կկանգնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումից, գրում է թուրքական Today's Zaman թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |