Մյասնիկյան համայնքի գործող և նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել 8 նոյեմբերի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 3 անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրոդը՝ համայքի աշխատակազմի քարտուղարը: Նախաքննությունն ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի ղեկավարը, ով հիշյալ պաշտոնում աշխատել է 2016 թվականից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է կեղծիքներ և վատնումներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը տարբեր հաստիքներում գրանցել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր բարեկամներին, նրանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, սակայն, նախապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից ամիսներ շարունակ հանրապետությունից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, համայնքի աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ կազմել և վավերացրել է պաշտոնական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ փաստացի չաշխատած ժամանակահատվածի համար համայնքի բյուջեից հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ: Համայնքի աշխատակազմի քարտուղարը, նախապես տեղյակ լինելով նշված անձանց՝ Մյասնիկյանի համայնքապետարանում որպես աշխատակիցներ գրանցված լինելու, սակայն ՀՀ-ից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, կազմել և համայնքի ղեկավարին է հանձնել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ դրանցում ներառելով անընդմեջ փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ: Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով պաշտոնավարել է 2002- 2016թթ., թույլ տրված պաշտոնեական անփութության վերաբերյալ: Քննության տվյալներով՝ նախկին համայնքապետը նույն համայնքի բնակչի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համապատասխան վճարի դիմաց 5 տարի ժամանակով վերջինիս ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել 17հա մակերեսով 5-րդ կարգի գյուղատնտեսական այլ հողեր, սակայն ծառայության նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այն է՝ չի նախաձեռնել վարձակալության պայմանագրի նոտարական վավերացումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցումը, որի պատճառով վարձակալությամբ հանձնված հողատարածքի հետ կապված գույքային իրավունքների գրանցման սահմանափակումներ չեն դրվել: Արդյունքում՝ անզգուշությամբ էական վնաս է պատճառվել բնակչի իրավունքներին և օրինական շահերին. փաստացի վարձակալված հողատարածքի սահմաններում, 2018թ. ընթացքում տեղի ունեցած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի աճուրդ վաճառքի արդյունքներով, սեփականության իրավունքով, նշված հողատարածքը տրամադրվել է Մյասնիկյան համայնքի մեկ այլ բնակչի: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մյասնիկյան համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել՝ 315-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |