Ռոուհանի. Իրանում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել

Ռոուհանի. Իրանում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկրի հարավում նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել, որի պաշարը գնահատվում է մոտ 50 մլրդ բարել նավթ:

Նոր նավթահանքը կարող է երկրորդը դառնալ Իրանում իր մեծությամբ՝ Ահվազի 65 մլրդ բարել նավթ պարունակող հանքավայրից հետո, գրում է Gazeta.ru-ն AP News-ի վրա հղումով:

Ռոուհանին նման հայտարարություն է արել այն հանգամանքներում, երբ Իրանն ԱՄՆ կողմից կոշտ պատժամիջոցների է ենթարկվում և երբ ԱՄՆ-ն հրաժարվել է միջուկային գործարքից, որը կնքվել էր համաշխարհային տերությունների հետ 2018-ին:

Իրանի նախագահը նշել է, որ նոր հանքավայրը կարող է մեկ երրորդով ավելացնել երկրի նավթի պաշարները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---