ԲՀԿ պատգամավոր. Հանքերի բաժնետոմսերը գրանցված են սեփականատիրոջ բաջանաղի, տղայի, խնամու անուններով

ԲՀԿ պատգամավոր. Հանքերի բաժնետոմսերը գրանցված են սեփականատիրոջ բաջանաղի, տղայի, խնամու անուններով

PanARMENIAN.Net - Հանքերի իրական տերերի բացահայտման նախագիծը ոչինչ չի տալու, այն աչք փակելու նախագիծ է: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Բագրատյանի խոսքով՝ հանքերի որևէ սեփականատեր գրանցված չէ, բոլոր բաժնետոմսերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի, տղայի, խնամու, քեռու անուններով։

«Օրենքն անիմաստ է, բովանդակությունը չի արտահայտում նպատակը։ Օրինակ, որևէ մեկին բացահայտեցին, որն իրականում շարքային աշխատող է և տասնյակ միլիոնավոր դոլարներ չէր կարող ունենալ։ Ի՞նչ պետք է հետևի դրան. օրենքում ոչինչ ասված չէ։ Ոչինչ ասված չէ այն մասին, որ պետությունը բաժնեմաս ունենա, բոլոր հանքավայրերում: Պայմանական ասած, x% բաժնետեր լինելով, պետությունը կարողանա վերահսկել գործընթացները, ոչ թե օրենք բերենք, որ օրինականացնենք լվացվող, ՀՀ-ում այլևս ներդրված նախկին իշխանությունների՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները, որոնք ինչ-որ մեկի անունով գրանցաված են», - ասել է պատգամավորը՝ հավելելով, որ օրենքի նախագծով ցանկանում են ընդամենը լեգալացնել այդ գումարները:

Պատգամավորի խոսքով՝ ընդերքի մասին օրենքը պետք է լինի համապարփակ, ոչ թե ձևի համար 2-3 բաժնետիրոջ անուն հնչեցնի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերթին նշել է, որ այս օրենքով բոլոր խնդիրները չեն լուծվելու, սակայն սա ոլորտում քայլ առաջ է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---