ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում![]() 13 նոյեմբերի 2019 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտետների դասախոսներն ի համերաշխություն և ի աջակցություն ուսանողների՝ հայտարարել են մեկօրյա գործադուլ (նոյեմբերի 13-ին), որպեսզի դասադուլ իրականացնող ուսանողներն իրենց միայնակ չզգան, հասկանան, որ այն խնդիրներում, որոնք իրենք բարձրաձայնում են, իրենց դասախոսներն իրենց կողքին են: Վերոնշյալ ֆակուլտետների դասախոսական կազմը դեկանների գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քվեարկությամբ ընդունվել է հայտարարության տեքստ, որն ավելի ուշ հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները կհայտարարեն: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը, հայտնում է Panorama.am-ը: ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |