ՀՀ նախագահ. Դեռեւս 1988թ. Եվրախորհրդարանն իր աջակցությունը հայտնեց Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին 7 նոյեմբերի 2008 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերթ Պոթթերինգի հետ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններում առկա միտումներին: Կողմերn շեշտել են, որ տարածաշրջանային վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատել են, որ առկա հիմնախնդիրների լուծման միակ ճանապարհը բացառապես խաղաղ բանակցային տարբերակով առաջնորդվելն է, եւ ընդգծել են ռազմական գործողությունների անթույլատրելիությունը:Հանդիպման ժամանակ կարեւորվել են Հայաստանի ձեռքբերումները եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում: Սերժ Սարգսյանը եւ Հանս-Գերթ Պոթթերինգն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: ՀՀ նախագահը հիշատակել է դեռեւս 1988թ. Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որով այս կառույցն իր աջակցությունն էր հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Կողմերն արձանագրել են հարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |