ԱԱԾ. Օտարերկրացիների կողմից 30-ից ավելի հայ երեխա է որդեգրվել օրենքի խախտմամբ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր է բացահայտել, հայտնում են լրատվականից՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում են կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին: Մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներ իրականացնող մի շարք ծառայողներ, նախնական համաձայնությամբ շահից ելնելով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած տասնյակից ավելի կանանց՝ առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելով, հակել են որդեգրման համար հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալ:Որոշ դեպքերում ծննդկաններից նաև կաշառք են վերցրել մատուցված բուժծառայությունների դիմաց: Գրավոր համաձայնություն ստանալուց հետո նորածինների մեծ մասը՝ բուժփաստաթղթերով, տեղափոխվել են մանկատներ: Վերջիններիս պաշտոնյաները՝ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բուժփաստաթղթերում ծննդատան կողմից նշված մտացածին ախտորոշումների օգտագործմամբ, խախտել են ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու իրավունքի առաջնահերթությունը՝ խոչընդոտելով նրանց որդեգրումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |