Թբիլիսիում վրացական ընդդիմության բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Վրացական ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույց են արել Թբիլիսիում` Ռուսթավելիի պողոտայում անցյալ տարվա դեպքերի տարելիցին` երբ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները ցրեցին ընդդիմական մանիֆեստացիայի մասնակիցներին: Ներկայիս ցույցին հատուկ սրություն հաղորդեցին Հարավային Օսիայի ողբերգական դեպքերը: Ընդդիմության առաջնորդները հայտնել են, որ միատեսակ կերպով մեղադրում են ինչպես Մոսկվային, այնպես էլ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակարգը` «այն պատերազմի ծավալման համար, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին եւ տասնյակ հազարավորները զրկվեցին օթեւանից», իսկ Վրաստանը, նրանց խոսքերով, «կորցրեց իր տարածքները»:



Ցույցը եւ երթը արտոնված էին իշխանությունների կողմից: Բայց մասնակցիներն այնքան շատ չէին, որքան անցյալ տարի: Ընդդիմության առաջնորդները հայտնել են, որ մտադրված են շարունակել պայքարը եւ անձամբ նախագահ Սահակաշվիլիին մի քանի պահանջներ են ներկայացրել, այդ թվում` ազատել ԶԼՄ-ներին, Իմեդի հեռուստաընկերությունը վերադարձնել հանգուցյալ ձեռներեց Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին եւ գարնանը արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ նշանակել: Մի շարք ընդդիմական ուժեր, օրինակ, հանրապետականները, չեն աջակցել բողոքի ցույցին, «երբ Թբիլիսիից 35 կիլոմետրի վրա դեռեւս կանգնած են ռուսական զորքերը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---