ԱՄՆ Սենատում վետո են դրել Ցեղասպանության մասին բանաձևի քննարկման վրա![]() 14 նոյեմբերի 2019 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ Լինդսի Գրեմը, որը հանրապետական է, վետո է դրել օրենսդիր մարմնի վերին պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա: Դա տեղի է ունեցել Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: Այդ մասին սենատորը հայտնել է Սենատի նիստում, որն ուղիղ հեռարձակվել է ամերիկյան լրատվական ալիքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Կոնգրեսի վերին պալատում գործող կանոնների, ցանկացած սենատոր կարող է արգելափակել օրնեսդիր նախաձեռնությունը: Անդրադառնալով Սենատ ներկայացված «հայկական բանաձևին» ՝ սենատորն ասել է, որ հուսով է, որ «Թուրքիան և Հայաստանը կմիավորվեն և կկարողանան լուծել այդ խնդիրը»: Նա հավելել է, որ դեմ է բանաձևին «ոչ թե անցյալի պատճառով, այլ հանուն ապագայի»: ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցվում էր Սպիտակ տան մոտ Լաֆայետի պուրակում բողոքի ցույցով: Բողոքի ցույցը միասնաբար կազմակերպել էին ամերիկահայ, քրդական, հունական և կազմակերպությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |