Շերը՝ Թրամփին. ԻՊ-ն սպանեց հայ հոգևորականին՝ «Ձեր ընկեր Էրդողանը, երևի, հիացած է»![]() 14 նոյեմբերի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) անդրադարձել է Սիրիայում հայ հոգևորականի և նրա հոր սպանությանը՝ Սիրիայում կատարվող իրադարձությունների համար մեղադրելով Թուրքիայի և ԱՄՆ նախագահներին: Այդ մասին Շերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Ձեր «լավագույն ընկեր Էրդողանը», հավանաբար, հիացած է՝ ԻՊ-ն սպանել է հայ հոգևորականին և նրա հորը: Մի՞թե ծախվել եք Էրդողանին»,-գրել է Շերը Twitter-ի իր միկրոբլոգում: Շերը նաև գրել է, որ եթե «Իսլամական պետությունը» վերադառնա, ապա Թրամփի և Էրդողանի մեղքով: «Դուք օգնեցիք Էրդողանին հաշվեհարդար տեսնել քրդերի հետ, և նրանք ձեզ չեն օգնի: Մարդիկ կտառապեն և կզոհվեն»,-գրել է նա: Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը: Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |