Ռևազյան. ՀՀ-ից թռիչքների 8 նոր ուղղություն է հաստատվել![]() 14 նոյեմբերի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Իռլանդական Ryanair ավիաընկերության բացած նոր ուղղություններին գումարվում են նաև ռուսական Azimuth ավիաընկերության կողմից բացվելիք նոր չվերթը՝ դեպի Կալուգա: Այս մասին, կառավարության նիստի ժամանակ ասել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ սա ռուսական շուկայի վրա ևս ազդեցություն է ունենալու: Վերջին 12 ամսվա ընթացքում նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերություններին «օդի տուրքից» ազատելու նախագծի քննարկման ժամանակ Ռևազյանը հայտնել է, որ Հայաստանից նոր ուղղություն է բացելու նաև AirBaltic-ը: «Ընդհանրապես, 8 հաստատված նոր ուղղություն ունենք, բայց նախատեսում ենք, որ 10-ից ավել կլինեն մինչև ամառային սեզոնի բացումը»,- ասել է Ռևազյանը՝ ավելացնելով,- Azimuth-ն արդեն դիմել է, չվերթները սկսելու են դեկտեմբերի 14-ից»: Քաղավիացիայի կոմիտեի նախագահի խոսքով՝ միաժամանակ Ryanair ավիաընկերությունը արդեն հաստատված 4 ուղղությունների հետ միասին, նախատեսում է 2-3 ուղղություն ավելացնել մինչև ամառ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ այս պահի դրությամբ 11-12 մլրդ դրամ մուտք է ապահովվում պետբյուջե «օդի տուրքից», սակայն կան հիմնավորումներ, որ արտոնություն տրամադրելուց հետո դրական ազդեցություն կլինի: Պապիկյանը նշել է, որ տեղական շուկայում ևս հետարքրություն կա, 10-ից ավելի նոր ուղղությունների մասին է խոսքը, բայց դրանք դեռ պետք է քննարկվեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սա էական ազդեցություն է ունենալու երկրում ավիատոմսերի գնագոյացման և տնտեսական ակտիվության զարգացման առումով՝ հիշեցնելով, որ վիճակագրության համաձայն՝ ներդրողների համար կարևոր է ներդրումներ անելիս տեսնել՝ այդ երկիր իրենց երկրից ուղիղ չվերթ կա, թե ոչ: Ամփոփելով քննարկումը՝ Փաշինյանն նշել է, թե եթե այս ամենը իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |