Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն ու այլ պատգամավորներ հեռանում են իշխող «Վրացական երազանքից»

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն ու այլ պատգամավորներ հեռանում են իշխող «Վրացական երազանքից»

PanARMENIAN.Net - Վրաստանի փոխխոսնակ Թամարա Չուգոշվիլին և ևս մի քանի պատգամավոր հայտարարել են, որ լքում են խորհրդարանական մեծամասնությունն ու հեռանում են իրենց պաշտոններից, քանի որ ընտրակարգի փոփոխության մասին օրինագիծը չի ընդունվել:

Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդների օրինագիծը պաշտպանելու բազմաթիվ հորդորներն ու կոչերն ապարդյուն եղան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականիանցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան:

Իշխող կուսակցությունից հեռացել են նաև արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Սոֆիկո Կացարավան, եվրոպական ինտեգրման կոմիտեի ղեկավար Թամարա Խուլորդավան, եվրոպական ինտեգրման կոմիտեի առաջին տեղակալ Իրինա Պրուձեն, արտաքին կապերի կոմիտեի տեղակալ Դմիտրի Ծկիտիշվիլին և պատգամավոր Գեորգի Մոսիձեն:

Քվեարկությանը զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է անում «Ամոթ է» երիտասարդական շարժումը: Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորները ևս սպառնացել են բողոքի ակցիաներով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---