Թուրքիայի ՊՆ-ն դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը15 նոյեմբերի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը խիստ դատապարտել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և իր հոր սպանությունը: Այս մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել թվիթերյան իր էջում, հայտնում է Ermenihaber.am-ը: «Խորը վշտով տեղեկացանք ահաբեկչական դաժան հարձակման հետևանքով Սիրիայի հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հովսեփ Պետոյանի և իր հոր սպանության մասին: Խստիվ դատապարտում ենք այդ ահաբեկչական ստոր հարձակումը, որը նպատակ ունի խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ: Նոյեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչները կրակ բացելով սպանել են Ղամիշլիի հայ կաթողիկե հովվապետ տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ տեր Աբրահամ քահանա Պետոյանին:Հայաստանի արտգործնախարարությունը ևս խստորեն դատատապարտել էր կատարվածը, նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ իրենքմեկ հայտարարությամբ չեն սահմանափակվելու, շարունակելու են քրիստոնյա փոքրամասնության պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |