Նախարար. 2020-ին ռազմարդյունաբերությանը մոտ 122%-ով ավելի գումար կհատկացվի![]() 15 նոյեմբերի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են մոտ 122 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս հայտարարել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2020-ի բյուջեով տրվող 12,5 միլիարդ դրամից 6,3 միլիարդն ուղղվելու է ռազմարդյունաբերության ոլորտին»,-ասել է նախարարը, հայտնում է Shantnews.am-ը։ Այդ ծախսերի մի մասը, ըստ նախարարի, ուղղվելու է գիտահետազոտական-փորձակոնստրուկտրորական աշխատանքներին, մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը արտաքին շուկաներ հանելու նպատակադրվածությամբ։ «Այս նպատակներին հասնելու համար մշակվել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման և թվայնացման 2020-2025 թվականների ռազմավարությունը, որը շուտով կհանձնվի հանրության դատին, արդեն իսկ շրջանառության մեջ է»,-նշել է Արշակյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |