ՌԴ ԱԳՆ-ն ցավակցել է Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն ցավակցել է Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայում ահաբեկիչների կողմից Հայ կոթալիկ եկեղեցու հոգևորականների սպանության կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել են ԻՊ գրոհայինները»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին: Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս շրջաններում քրիստոնյաների դեմ բռնության և ահաբեկչության ակտերը վրդովմունք են առաջացնում: Այդ դաժան հանցագործությունները վկայում են, որ այդ տարածքներում, ցավոք սրտի, շարունակում են իրենց ազատ զգալ ահաբեկչական կազմակերպությունները, որոնց հետ պետք է իրապես պայքարել, ոչ թե երկխոսություն վարել»,-ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Սիրիայում ահաբեկչությանը հնարավոր կլինի վերջ տալ միայն այն պայմաններում, երբ երկրի ամբողջ տարածքը վերահսկվի կառավարության կողմից:

Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը:

Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---