Ստոկհոլմում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այցի դեմ ադրբեջանական բողոքի ցույց չի եղել10 նոյեմբերի 2008 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարի այցի դեմ ադրբեջանական բողոքի ցույց Շվեդիայում չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: «Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին ապատեղեկատվություն են տարածում, որը զարմանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Շվեդիայում»,-ասել են ՀՀ արտգործնախարարությունում: Ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳՆ ղեկավարների նախօրեին կայացած հանդիպումը բողոքի ցույց է անցկացրել Էդվարդ Նալբանդյանի Ստոկհոլմ այցելության դեմ: Պիկետի ավարտից հետո հայտարարություն է ընդունվել, որտեղ դատապարտվում է «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ»:Փաստաթուղթը փոխանցվել է Շվեդիայի ԱԳՆ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |