Տիրոջ գերեզմանի տաճարում կրկին ծեծկռտուք են սարքել հայ եւ հույն վանականները10 նոյեմբերի 2008 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Զանգվածային ծեծկռտուքը հույն եւ հայ վանականների միջեւ բռնկվել է Երուսաղեմում, Քրիստոսի հարության տաճարում, որն ավելի հայտնի է որպես Տիրոջ գերեզմանի վանք: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ասում են, որ ծեծկռտուքին մասնակցել են սրբավայրում գտնվող տասնայկ հավատացյալներ: Ոստիկանները մի քանի մարդ են ձերբակալել: Մեկ հայ եւ մեկ հույն վանականների դուրս են բերել պատահարի վայրից ձեռնաշղթաներով: Կողմերը մեղադրում են միմյանց. հույները պահանջում են պահպանել իրենց իրավունքները, իսկ հայերը պնդում են, որ կողմնակի անձիք չպետք է խանգարեն իրենց ավանդական պատարագը մատուցել սուրբ խաչի հայտնության պատվին: «Սա ստատուս-կովյի խախտում է: Հույները բազմիցս են փորձել իրենց վանականին կանգնեցենլ գերեզմանի մոտ, սակայն նրանք դրա իրավունքը չունեն, երբ արարողությունը վարում են հայերը»,-ասել է հայկական եկեղեցու ներկայացուցիչներից մեկը: Հույների ներկայացուցիչն, իր հերթին, պատմել է, որ նրանք պատրաստվում էին իրենց բողոքը հայտնել այն բանի դեմ, որ հայ եկեղեցականները խախտում են սրբավայրում գտնվելու իրենց իրավունքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Քրիստոսի հարության տաճարն ըստ եկեղեցական ավանդույթի գտնվում է այն նույն վայրում, որտեղ խաչեցին Հիսուս Քրիստոսին: Տաճարը քրիստոնեական կարեւորագույն սրբություններից մեկն է: Ձեւականորեն այն պատկանում է քրիստոնեական վեց ուղղությունների ներկայացուցիչներին` հույն ուղղափառ, հայկական, կաթոլիկ, ղպտի, սիրիական եւ եթովպական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարածքն ու աղոթքի ժամերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |