Իրանում ցույցեր են բենզինի գնաճի պատճառով. ԱՄՆ-ն սատարում է ցուցարարներին18 նոյեմբերի 2019 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Իրանում արդեն մի քանի օր է հակակառավարական ցույցեր են, որոնք սկսվել են բենզինի գների աճի պատճառով: Որոշ քաղաքներում ցույցերը վերաճել են անկարգությունների, որոնց մասնակիցները վնաս են հասցրել բանկերին, հրկիզել են ավտոլցակայանները, խանութները: Նոյեմբերի 15-ին ցուցարարների շրջանում 1 զոհ է եղել: Զոհեր կան նաև իրավապահների շրջանում: «Իրավապահ մարմինների մի քանի աշխատակից տանջալի մահով է զոհվել»,-ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին ISNA գործակալության վրա հղումով: ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել ցուցարարներին և դատապարտել է նրանց նկատմամբ ուժի կիրառումը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:«ԱՄՆ-ն սատարում է Իրանի ժողովրդին ռեժիմի դեմ խաղաղ ցույցերում: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը մահացու ելքվ, և կապի կոշտ սահմանափակումները»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նոյեմբերի 17-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին սատարել է իշխանությունների որոշմանը բենզինի գները բարձրացնելու վերաբերյալ և ասել է, որ այն ենթակա է կատարման: Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ նաև, որ իշխանությունները 24 ժամով սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը բողոքի ցույցերի պատճառով: Եզդ քաղաքում իրավապահները ցույցերի մոտ 40 մասնակցի են ձերբակալել: Նրանց մեղադրում են վանդալիզմի և իրավապահաների վրա հարձակման մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |