Կրակոցներ Ֆրեզնոյում. 4 զոհ կա![]() 18 նոյեմբերի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում հնչած կրակոցների հետևանքով 4 մարդ է զոհվել, առնվազն ևս 6-ը հրազենային վիրավորում է ստացել: Նոյեմբերի 17-ի երեկոյան ոճրագործները մտել են մասնավոր տան տարածք և կրակ են բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ, որոնք ֆուտբոլային խաղի հեռարձակում էին դիտում: 3 մարդ տեղում է մահացել, 4-րդը տեղափոխվել էր հիվանդանոց կրիտիկական վիճակում և այնտեղ է մահացել, գրում է Deutsche Welle-ն: Այգում միջադեպի ժամանակ մոտ 35 մարդ է եղել: Ըստ ոստիկանության տեղի դեպարտամենտի պետի տեղակալ Մայքլ Ռիդի, զոհերը 25-30 տարեկան երիտասարդներ են: Ենթադրյալ հանցագործների ինքնության և դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Ձերբակալությունների մասին ևս չի հայտարարվել: Ֆրեզնոն գտնվում է Սան Ֆրանցիսկոյից 300 կմ հեռավորության վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |