ՀՀ-ն գլխավորում է ֆրանսիական Evaneos-ի 2020-ի նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկը![]() 19 նոյեմբերի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գլխավորում է ֆրանսիական զբոսաշրջային Evaneos գործակալության 2020-ի ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունների վարկանիշը: «Evaneos-ը հրապարակել է այն ուղղությունների ցանկը, ուր հարկավոր է այցելել 2020-ին: Հայաստանը, այն երկիրը, որից սերում էր Ազնավուրը, առաջինն է այդ ցուցակում»,-գրում է Sputnik Արմենիան rtbf.be-ի վրա հղումով: «Հայաստանը շատերի համար անսպասելի բացահայտում կլինի, երկիրը բավարար ռեսուրսներ ունի գրավելու համար գինու գիտակներին և սիրահարներին, ինչպես նաև նրանց, ում հիացնում են հին ճարտարապետությունն ու գեղեցիկ եկեղեցիները, ով որոնում է անհայտ հորիզոններ: 2020-ը քաղաքակրթությունների խաչմերուկի բացահայտման տարի կդառնա»,-ասվում է հրապարակման մեջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |