Հայ ճարտարապետները հաղթել են Մոսկվայում ամառային կինոթատրոնի նախագծման մրցույթում![]() 19 նոյեմբերի 2019 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Երևանյան SNKH ճարտարապետական ստուդիան հաղթել է Մոսկվայում Garage Screen ամառային կինոթատրոնի ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթում, որը հայտարարել էր «Գարաժ» Ժամանակակից արվեստի թանգարանը: Կինոթատրոնը կկառուցվի 2020-ի գարնանը՝ թանգարանի շենքի դիմացի Արվեստների հրապարակում: Հայ ճարտարապետներն առաջարկել են ստեղծել թեթև հավաքովի կարկաս, որը ներսից պատված է կտորով: Ըստ SNKH-ի ղեկավար Աշոտ Սնխչյանի, նախագծում արտացոլվել են բազում ճարտարապետական ավանդույթներ՝ բեդվինների կառույցներից մինչև Իվան Լեոնիդով և Շիգերու Բանա, գրում է strelkamag.com-ը: «SNKH ճարտարապետական ստուդիայի թիմը ոչ ստանդարտ գաղափար է առաջարկել: Հենց նման օրիգինալ վիզուալ լուծումների համար էլ հայտարարվել էր մրցույթը»,-ասել է «Գարաժ» թանգարանի տնօրեն Անտոն Բելովը: Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 136 հայտ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |