ՀՖՖ գործկոմի անդամ. 9:1 հաշվով պարտության պատասխանատուն Վանեցյանն է19 նոյեմբերի 2019 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Հայաստան-Իտալիա խաղում Հայաստանի ազգային հավաքականի 9:1 հաշվով պարտությանը, դրա պատասխանատու է համարում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին: «Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում, անընդունելի է մեզ համար: Այս պարտությունը որևէ բացատրություն, արդարացում չունի: Թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց Աբրահամ Խաշմանյանը ընդամենը 2-րդ խաղն է, ինչ գլխավորում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Հետևաբար մեղավոր են բոլորը, և թիվ մեկ պատասխանատուն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է»,- ասել է Մկրտչյանը, հայտնում է Factor.am-ը: Պատասխանելով այն հարցին, թե ՀՖՖ գործկոմն ունի արդյոք ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջ՝ Արեն Մկրտչյանն ասել է. «Դեռ մեր օրակարգում նման հարց չկա, երբ լինի, կտեղեկացնենք»: Անդրադառնալով այն հարցին, թե այդ դիրքորոշմանը նպաստե՞լ է իրողությունը, որ Արթուր Վանեցյանն այլևս իրենց (իշխող քաղաքական խմբի) թիմի անդամ չէ՝ Արեն Մկրտչյանն ասել է. «Պարոն Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, և երբևէ մեր թիմի անդամ չի եղել: ԱԱԾ տնօրենը երբևէ որևէ թիմի անդամ չի լինում»: Նա նաև հայտնել է, որ ՀՖՖ գործկոմը ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ դնելու ուղիղ լիազորություն չունի, բայց կարող է ժողով հրավիրել և այդ հարցը բարձրացնել: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով Եվրո-2020-ի որակավորման վերջին՝ 10-րդ տուրում, պարտվել է Իտալիայի ընտրանուն։Սա Հայաստանի ընտրանու պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է:Եվրո-2020-ի J խմբում Հայաստանի թիմը գրավել է նախավերջին տեղը՝ անցնելով միայն Լիխտենշտեյնին։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի հետ խաղում 9:1 հաշվով պարտությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այդ կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |