Նազարյան. ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղարկման նախագիծն ԱԺ-ում կլինի դեկտեմբերի սկզբին![]() 21 նոյեմբերի 2019 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղարկման վերաբերյալ նախագիծն ԱԺ-ում կլինի դեկտեմբերի սկզբին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը: «Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»,-ասվում է գրառման մեջ։ 2019-ի մայիսի 23-ի նիստում կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |