Վանեցյանը հեռանում է ՀՖՖ նախագահի պաշտոնից21 նոյեմբերի 2019 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի գործկոմի անդամներին: Այս մասին Արթուր Վանեցյանը հայտնել է ՀՖՖ գործկոմի նիստից հետո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՖՖ գործկոմի անդամ, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ գործկոմի նիստում քննարկվել են հայկական ֆուտբոլի վիճակը, Վանեցյանն ինքն է որոշել հրաժարական տալ: «Մենք ընդունել ենք հրաժարականը: Եկել ենք եզրակացության, որ ֆեդերացիան և հայկական ֆուտբոլը պետք է առողջանան, պետք է սկսել առողջացման գործընթաց: Պարոն Վանեցյանի հրաժարականից հետո գործկոմում որոշում է կայացվել, որ դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որի ժամանակ ընտրվելու են ՀՖՖ նախագահ և նոր գործկոմ: Այսինքն՝ այս գործկոմն այդ պահից սկսած այլևս չի գործելու»,- ասել է Ռուբինյանը: Ռուբինյանը նշել է, որ նոր գործկոմ և ֆեդերացիայի նախագահ ընտրողները պետք է լինեն ֆուտբոլային հանրությունը և «արդեն իսկ մաքրված», լեգիտիմ ժողովը: Վանեցյանը հիշեցրել է, որ դեռ ընտրվելիս ինքը հայտնել էր, որ երկար ժամանակով չի գալիս ֆուտբոլի ֆեդերացիա: Ռուբինյանը նշել է, որ հանդիպումը և քննարկումը, ինչպես նաև Վանեցյանի հրաժարականը բացառապես ֆուտբոլային են, Վանեցյանը հաստատել է դա՝ ասելով, որ Իտալիայի հավաքականից աննախադեպ հաշվով կրած պարտության պատասխանատվությունը որևէ մեկը պետք է վերցներ իր վրա: Նոյեմբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 9-1 հաշվով պարտվել էր Իտալիայի ազգային ընտրանուն: Սա հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |